Տարածվող լուրերը, թե տրանսպորտի սակագինը դառնում է 260 դրամ, կեղծ են. Երևանի ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար

Տարածվող լուրերը, թե տրանսպորտի սակագինը դառնում է 260 դրամ, կեղծ են: Այս մասին տեղեկացնում է Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը:

«Երևանի քաղաքապետարանում շրջանառության մեջ է դրվել միասնական տոմսային համակարգի նախագիծ, որով առաջարկվում է տարբեր սակագնային փաթեթներ՝ մեկանգամյա, մեկօրյա և շաբաթական, որոնց հիմնական շահառուն լինելու են զբոսաշրջիկները, ինչպես նաև ամսական, եռամսյակային և տարեկան, որոնց հիմնական շահառուները լինելու են ամենօրյա օգտվող քաղաքացիները, ինչպես նաև գործելու են արտոնյալ սակագներ թոշակառուների, ուսանողների և այլ խմբերի համար:

Նախագիծը ընդունվելու դեպքում միասնական տոմսային համակարգը ուժի մեջ է մտնելու 2024 թվականի աշնանը, երբ երթուղի դուրս կգան նոր 171 ավտոբուսները:

Ամբողջական նախագծին կարող եք ծանոթանալ yerevan.am կայքում»,- ասված է գրառման մեջ:

Աղբյուր

Մեր մասին

Time 24

Time 24

Կայքի կոնտենտը օգտագործելիս կամ մեջբերումներ անելիս ակտիվ հղում տեղադրելը պարտադիր է (time24.am): Time24.am-ը անկախ լրատվական է։ Մեր կայքում տեղ գտած ինֆորմացիան կարող է չհամապատասխանել Ձեր սուբյեկտիվ կարծիքի հետ։