ՊՍԺ-ն գտել է փոխարինող Մբապեին

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍժ-ի ղեկավարությունը համակերպվել է 25-ամյա ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեի հեռանալու անխուսափելիության հետ եւ փնտրում է փոխարինող։

ՊՍԺ-ն կփորձի ամռանը ձեռք բերել իտալական «Միլանի» եւ Պորտուգալիայի հավաքականի 24-ամյա հարձակվող Ռաֆայել Լեաուին, հաղորդում է ESPN-ը։

Նրա պայմանագիրը «Միլանի» հետ նախատեսված է մինչեւ 2028թ․ հունիս։ Transfermarkt-ը Լեաուի տրանսֆերային արժեքը գնահատում է 90 միլիոն եվրո։

Մբապեի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչեւ այս մրցաշրջանի ավարտը։ Սպասվում է, որ նա անվճար կտեղափոխվի Մադրիդի «Ռեալ»։

Հետևեք NEWS.am SPORT-ին

Մեր մասին

Time 24

Time 24

Կայքի կոնտենտը օգտագործելիս կամ մեջբերումներ անելիս ակտիվ հղում տեղադրելը պարտադիր է (time24.am): Time24.am-ը անկախ լրատվական է։ Մեր կայքում տեղ գտած ինֆորմացիան կարող է չհամապատասխանել Ձեր սուբյեկտիվ կարծիքի հետ։