2024 թ. փետրվարի 1-ից գործարկված էլեկտրոնային աճուրդի հարթակի միջոցով հնարավոր կլինի ձեռք բերել նոր չափորոշիչներով, նոր՝ առանձնահատուկ առանձնահատուկ պահանջարկ ունեցող հաշվառման համարանիշներ։
Նմանօրինակ համարանիշներ ձեռք բերել ցանկացող անձինք աճուրդին ընդառաջ կարող են մասնակցել քվեարկությանը և դրա արդյունքներով ձևավորել այն համարանիշների ցանկը, որոնք քվեարկության արդյունքներով կդրվեն առաջին աճուրդին։ Քվեարկությունը սկսվելու է փետրվարի 2-ից և տևելու է 10 օր։
Այսօրվանից գործարկվել է Auction.mia.gov.am հարթակը, ինչի միջոցով հնարավոր կլինի ձեռք բերել առանձնահատուկ պահանջարկ ունեցող հաշվառման համարանիշներ։
ՆԳՆ-ն ներկայացրել է տրանսպորտային միջոցների հաշվառման առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշների աճուրդային մեկնարկային գները։