Տեղակատվական անվտանգւթյան փորձագետ Սամվել Մարտիրոսյանըն անդրադարձել է *#62# կոդը հավաքելու միջոցով գաղտնալսումը պարզելու մասին տարածված խոսակցություններին, ինսթագրամում ու Տիկտոկում այդ մասին տարածվող տեսանյութերին։
Մարտիրոսյանի խոսքով, կոդը հավաքելիս իսկապես թիվ է գրվում, բայց դա գաղտնալսողի տվյալների մասին չէ, այլ վերահասցեագրման համարն է, որի օգնությամբ հեռախոսային օպերատորները սմս են ուղարկում օգտագտիրոջը զանգի մասին, որի ընթացքում եղել է անհասանելի։
«Սա լրիվ նորմալ, լեգիտիմ համար է, որ չլինի, լավ չի լինի»,-ասաց Մարտիրոսյանը։
Նրա խոսքով, տեխնոլոգիաների զարգացման արդյունքում մարդիկ չեն կարող իմանալ, որ իրենց գաղտանլսում են, սակայն բջջային բաց կապով խոսելիս, պետք է միշտ մտածել, որ ձեր խոսակցությունը լսում են, հատկապես, որ Հայաստանում գաղտնալսողների թիվը մեծ է։