«Մեր տնից 3 չափահաս տղամարդու նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում»․ Լևոն Քոչարյան

«Ունենք մի իրավիճակ, երբ մեր տնից 3 չափահաս տղամարդու նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում։ Իմ մասով անհեթեթ գործը դատարանում է գտնվում, հիմա կալանավորեցին հորս ու եղբորս։ Այս բոլորը նույն տրամաբանության մեջ է»,- ասուլիսի ժամանակ ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը։

«Եթե Նիկոլ Փաշինյանին թվում է, թե հորս վրա ճնշումը մեծացնելու նպատակով տղային էլ բանտարկի ու սրանով ինչ որ արդյունքի կհասնի, վստահեցնում եմ, որ նման բան չկա։ Բոլորս էլ պատրաստ ենք այս հետապնդումներին»,- նշել է ընդդիմադիր գործիչը։