Միացյալ Նահանգները պատմական և ամոթալի պարտություն է կրել Իրանի հետ պատերազմում, սակայն չունի այն ընդունելու համարձակությունը։ «Մեհր» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ «Ալ-Ալամ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտնել է ԻՀՊԿ խոսնակ, բրիգադի գեներալ Հոսեյն Մոհեբբին։
Մոհեբբին ասել է, որ ռազմական և քաղաքական վերլուծաբանները, այդ թվում՝ Միացյալ Նահանգներում, ճանաչում են ամերիկյան պարտությունը, որպես օրինակ մատնանշելով Հորմուզի նեղուցի փակումը և շեշելով, որ չնայած աշխարհի ամենամեծ նավատորմ ունենալուն և էներգետիկ հոսքերի պաշտպանությունն ու նավարկության ազատությանը Միացյալ Նահանգները չի կարողացել վերաբացել նեղուցը պատերազմի ժամանակ՝ հավելելելով, որ նեղուցը բաց է եղել պատերազմից առաջ և փակվել է Իրանի վրա ամերիկյան հարձակման հետևանքով։
Մոհեբբին նշել է, որ պատերազմը չի ավարտվել և շարունակվում է տարբեր փուլերով և որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը պատրաստվել է երկարատև պատերազմի և կպաշտպանի երկիրը ցանկացած նոր սրացումից:
Նա նաև ասել է՝ ԻՀՊԿ-ի և Միացյալ Նահանգների միջև որևէ տեսակի շփում չկա՝հավելելով, որ Իրանի սահմանադրության համաձայն ԻՀՊԿ-ի դերը խիստ ռազմական է և չի տարածվում դիվանագիտության վրա և գտնվում է Արտաքին գործերի նախարարության իրավասության ներքո:
Վերսկսված հարձակումների հնարավորության վերաբերյալ Մոհեբբին ասել է, որ ապագայում ցանկացած բախում կհանգեցնի պատերազմի աշխարհագրության փոփոխության, ինչպես նաև նոր զենքերի և հնարավորությունների, որոնք աշխարհը չի տեսել։
