Քանի չեք հրապարակել մեր զnhված տղաների անունները հատ առ հատ ու նկարներով, չեմ հավատալու ձեր հրապարակած թվին. Գառնիկ Դավթյան

«Քննչական կոմիտեն 44-օրյա պատերազմի զոհերի պաշտոնական թիվ է հրապարակել՝ 3755, բայց այդ թվին էլ չեմ հավատում։ Քանի չեք հրապարակել մեր զոհված տղաների անունները հատ առ հատ ու նկարներով, ձեր կողմից հրապարակված պաշտոնական թվին չեմ կարող հավատալ»,- ԱԺ-ում հայտարարեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դավթյանը։

Նա նշեց, որ ՔՊ-ն իր 8 տարվա կառավարաման ժամանակ այնքան է ստել հասարակությանը, որ այլևս չկա հավատ։

«Այնպես չէ, որ ուզում եմ այդ թիվը շատ լիներ, լավ կլիներ՝ այդ թիվը չլիներ 3755»,- ասաց Դավթյանը։

Նա նաև դիմելով ՔՊ-ականներին հիշեցրեց, թե «ինչպես էին Եռաբլուրում զոհված զինծառայողներին ծնողներին քարշ էր տալիս»։

Ընդդիմադիր ուժի ներկայացուցիչն անդրադառնալով քննարկվող թեմային՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործունեության մասին հաղորդմանը, ասաց. «Լսելով ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանին՝ երազանքների գիրկն էի ընկնում, ասում էի՝ ինչ լավ երկրում ենք ապում, ոչ մի խախտում չի եղել, ամեն ինչ օրենքին համապատասխան է, տպավորություն էր՝ ոչ թե Հայաստանի Հանրապետությունում եմ ապրում, այլ Վահագն Հովակիմյանի «իրական Հայաստանում»։